Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն այսօր կիմանա մրցակիցներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-ին կիմանա մրցակիցներին Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում։

Բրյուսելում կայանալիք վիճակահանությունում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդգրկվել է С լիգայի երկրորդ զամբյուղում։ Նույն զամբյուղում են նաև Ֆինլանդիան, Սլովակիան ու Բուլղարիան, որոնք չեն կարող լինել Հայաստանի հավաքականի մրցակիցների թվում։

Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։

Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղերը կմեկնարկեն 2026թ․ սեպտեմբերի 24-ին, խմբային փուլի վերջին տուրը կկայանան նոյեմբերի 17-ին։

Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանության զամբյուղները

А լիգա

Զամբյուղ 1 – Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա։

Զամբյուղ 2 – Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Խորվաթիա։

Զամբյուղ 3 – Սերբիա, Բելգիա, Անգլիա, Նորվեգիա։

Զամբյուղ 4 – Ուելս, Չեխիա, Հունաստան, Թուրքիա։

В լիգա

Զամբյուղ 1 – Շոտլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Իսրայել։

Զամբյուղ 2 – Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա։

Զամբյուղ 3 – Սլովենիա, Վրաստան, Իռլանդիա, Ռումինիա։

Զամբյուղ 4 – Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա, Կոսովո։

С լիգա

Զամբյուղ 1 – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։

Զամբյուղ 2 – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։

Զամբյուղ 3 – Բելառուս, Ֆարերյան Կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։

Զամբյուղ 4 – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, Մոլդովա, Սան Մարինո։

D լիգա

Զամբյուղ 1 – Ադրբեջան, Լիտվա։

Զամբյուղ 2 – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, Լիխտենշտեյն, Անդորրա։

Leave a comment