ՆԱՏՕ-ն մնում է բախման գործիք. դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի էությունը տարիների ընթացքում չի փոխվել։
Դա դաշինք է, որը ստեղծվել է բախման համար։
Այն մնում է բախման գործիք»,- ասել է Պեսկովը։