Աշխարհը բավականաչափ չէ պատրաստ համավարակներին. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Բաժանորդագրվել

Պաշտոնյան կարծում է, որ այդ մարտահրավերին պատասխանելու համար անհրաժեշտ են կոնկրետ և հրատապ քայլեր։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ աշխարհը բավականաչափ պատրաստ չէ համավարակներին, երկրների ղեկավարները պետք է պայմանավորվեն կոնկրետ գործողությունների համար:

ԱՀԿ տնօրենը հիշեցրել է, որ այս շաբաթ համաշխարհային առաջնորդները կհավաքվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ հաստատելու իրենց պարտավորությունները համավարակների կանխարգելման, դրանց պատրաստության և պատասխան միջոցների հարցում:

«Աշխարհը դեռ բավարար չափով պատրաստ չէ դրան (համավարակներ – խմբ.)», – ասել է նա տեսաուղերձում, որը հրապարակվել է X սոցցանցում:

Գեբրեյեսուսի տեսանկյունից, այս մարտահրավերին պատասխանելու համար անհրաժեշտ են կոնկրետ և հրատապ քայլեր:

«Դա նշանակում է տեղական և ազգային մակարդակներում կարողությունների ստեղծում և ամրապնդում՝ համաճարակաբանական վերահսկողության, լաբորատորիաների, վաղ նախազգուշացման համակարգերի, ինչպես նաև վարակների կանխարգելման և վերահսկման ուժեղացման միջոցով», – հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ առաջնորդներն ավարտեն աշխատանքը Համավարակային համաձայնագրի՝ պաթոգենների հասանելիության և օգուտների բաշխման մասին հավելվածի վրա:

Leave a comment