Իրանի դեմ նոր էսկալացիան չի բացառվում. քաղաքագետը` ՀՀ–ին սպառնացող վտանգների մասին

https://arm.sputniknews.ru/20260921/irani-dem-nvor-eskalacian-chi-bacarvum-qaghaqagety-hhin-sparnacvogh-vtangneri-masin-107119647.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103514906_139:0:1562:1067_1920x0_80_0_0_2365dc34657379b616b8bfd2b5f5d2e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, արա պողոսյան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, արա պողոսյան

Բաժանորդագրվել

Թրամփ– Փեզեշքիան առաջիկա հնարավոր հանդիպումից քաղաքագետ Արա Պողոսյանը մեծ ակնկալիքներ չունի` նկատելով, որ այն ավելի շատ կողմերին որոշակի դադարի հնարավորություն է ընձեռում` վերախմբավորվելու, հնարավորությունները չափելու, ապագա ռազմավարությունը մշակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրանի դեմ առկա է նոր էսկալացիայի վտանգ` տարածաշրջանի այլ երկրների աջակցությամբ, Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը` հավելելով, որ Իրանի և ԱՄՆ–ի միջև բախման ինդիկատորները չեն վերացել, զուգահեռ մեծացել է հավանականությունը, որ Իսրայելը ևս կարող է միանալ Իրանի դեմ հարվածներին։
Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ի նախապատրաստությունների մասին։
Միաժամանակ Իրանի ռազմական հրամանատարությունը զգուշացրել է, որ ամերիկյան ագրեսիային աջակցող տարածաշրջանային երկրները կդիտարկվեն որպես հակամարտության կողմ։

Արա Պողոսյանի կարծիքով՝ Իրանի ռազմական հրամանատարությունն ակնարկում է հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների մասին։

«Հարկ է հաշվի առնել Եմենի հութիների կողմից իրականացվող գործողությունները` հատկապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ։ Իսկ Սաուդյան Արաբիան, որպես Մեքքայի պակտի անդամ պետություն, կարծես հույս ունի, որ աջակցություն կստանա Թուրքիայից, Պակիստանից, նաև դիմել է ԱՄՆ–ին, որոշ տեղեկություններով Իսրայելն է հետախուզական և այլ օժանդակություն ցուցաբերում, գոնե թե այս մասով տպավորություն կա, որ Մեքքայի պակտի անդամ պետությունները կարող են այս կամ այն ձևով որոշակի աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային։ Դա կլինի տեխնիկական, թե մարտավարական՝ այս պահին առայժմ հստակ չէ, բայց նման հավանականություն, փոքր, բայց կա»,– ասում է քաղաքագետը։

Մերձավոր Արևելքի մնացած երկրների հնարավոր մասնակցությունը Իրանի դեմ նոր պատերազմին Արա Պողոսյանը քիչ հավանական է համարում` նշելով, որ այս տարածաշրջանում ավելի շատ առկա են նարատիվային պատերազմի տարրեր, քան իրական։

«Հստակ չէ` արդյո՞ք Մերձավոր Արևելքի պետությունները կցանկանա ընդհանրապես մտնել մի այնպիսի գործընթացի մեջ, որի երաշխավորված ապագան իրենք չեն տեսնում»,– ասում է քաղաքագետը։

Պողոսյանը իրատեսական չի համարում նաև Հարավային Կովկասի պետությունների` Իրանի դեմ հնարավոր նոր էսկալացիային միանալու սցենարը։ Այդուհանդերձ քաղաքագետը շեշտում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն վերաբերելի է նաև Հայաստանին։ Այս առումով, նրա դիտարկմամբ, պատահական չեն իրանական տարբեր պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ–ում Իրանի դեսպանի կողմից հնչեցված բազմաթիվ դիտողությունները, զգուշացումները, մտավախությունները` կապված տարածաշրջանային տարբեր զարգացումների, այդ թվում` TRIPP-ի նախագծի հետ։

«Իրանի նախազգուշացումները հատկապես վերաբերում են նրան, որ այս ճանապարհը իսկապես կարող է մեկուսացնել Իրանին և ապագայում դառնալ նախապայման, որպեսզի Հայաստանը ստիպված լինի որոշակիորեն վերաֆորմատավորել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս մտավախություններն են, որ Իրանը փորձում է այս կամ այն ձևով փարատել»,– ասում է Պողոսյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ–ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփը չէր բացառել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Պողոսյանն այս հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի` նկատելով, որ այն ավելի շատ կողմերին որոշակի դադարի հնարավորություն է ընձեռում` վերախմբավորվելու, հնարավորությունները չափելու, ապագա ռազմավարությունը մշակելու համար։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը նախատեսված է սեպտեմբերի 22-28-ը։

Leave a comment