Պետականության համար վտանգավոր է իրականության զգացողության կորուստը. նախագահը պարգևատրել է

https://arm.sputniknews.ru/20260921/petakanutjan-hamar-vtangavvor-e-irakanutjan-zgacvoghutjan-kvorusty-nakhagahy-pargevatrel-e-107127601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107125669_89:0:1422:1000_1920x0_80_0_0_41c6cc767e072d35ffdf7a77f2c10916.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարգևատրում, վահագն խաչատուրյան, անկախության օր

պարգևատրում, վահագն խաչատուրյան, անկախության օր

Բաժանորդագրվել

ՀՀ նախագահի հրամանագրերով տարբեր ոլորտներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով և արժանացել պատվավոր կոչումների։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել, այլ պետք է սթափ գնահատի իր ուժերն ու հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Անկախության տոնի առթիվ պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։

«Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել։ Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի, ճանաչել դրա սահմանները, ճիշտ գնահատել իր ուժերն ու հնարավորությունները և այդ գիտակցությունից ելնելով ձևակերպել իր նպատակներն ու ընտրել դրանց հասնելու ճանապարհը»,– ասել է Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ անկախ պետականության 35 տարիները հնարավորություն են տալիս գնահատելու ոչ միայն ձեռքբերումները, այլև ձախողումներն ու դրանց պատճառները։

«Մեր անկախ պետականությունն անցել է ծանրագույն փորձությունների միջով։ Եղել են հաղթանակներ, ձեռքբերումներ, առաջընթաց, բայց եղել են նաև կորուստներ ու սխալներ, որոնց հետևանքները դեռևս զգում ենք։ Պետության պատմության մեջ սխալներն անխուսափելի են։ Աններելի է դրանցից չսովորելը»,– նշել է նա։

Խաչատուրյանը պետականության համար վտանգավոր է համարել նաև «իրականության զգացողության կորուստը»։ Նրա խոսքով՝ խնդիր է առաջանում, երբ հայրենասիրությունը վերածվում է միայն հռետորաբանության, իսկ ցանկությունների և պետության իրական հնարավորությունների միջև խզում է առաջանում։ Նա ընդգծել է, որ հայրենասիրությունը պետական ուժ է դառնում այն ժամանակ, երբ միավորվում է սթափ դատողության, գիտելիքի, քաղաքական կամքի և պատասխանատվության հետ։

Մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրերով տարբեր ոլորտներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով և արժանացել պատվավոր կոչումների։ Պարգևները հանձնել է Վահագն Խաչատուրյանը։

Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Արայիկ Հարությունյանը և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Leave a comment