Միջադեպ՝ Երևանում. հոսպիտալացվել է 1 անձ, ոստիկանությունը պարզում է հանգամանքները

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։


Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:


Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:


ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


 


Leave a comment