Հունգարիայի նոր ղեկավարությունը մտադիր է ԱՄՆ-ից բացառություններ ստանալ ռուսական նավթի գնումների համար. Bloomberg

Հունգարիայի նոր ղեկավարությունը մտադիր է բացառություններ ստանալ ռուսական նավթի գնումների հետ կապված պատժամիջոցներից, որոնք կիրառելու լիազորությունն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնել է Bloomberg-ը։

Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանը վայելում էր Թրամփի աջակցությունը և 2025 թվականի նոյեմբերին նրա հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել ռուսական էներգակիրների մատակարարման վերաբերյալ Վաշինգտոնի սահմանափակիչ միջոցառումներից անժամկետ ազատման մասին։ Նա ասել էր, որ պայմանավորվածությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ երկու քաղաքական գործիչներն էլ իշխանության ղեկին են։

Երկրի վարչապետ Պետեր Մագյարը վստահ չէ, թե արդյոք Բուդապեշտը կարող է ակնկալել նույն արտոնյալ վերաբերմունքը, մինչդեռ երկիրը տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող արագ հրաժարվել ռուսական նավթից։ Օրբանի օրոք Հունգարիան գործնականում ոչինչ չէր արել էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Leave a comment