ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սպառնացել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա չվերթներ իրականացնել, քանի որ պատժամիջոցների պատճառով նրանց կզրկեն վերգետնյա սպասարկման ծառայություններից։
«Սեպտեմբերի 23-ին իրանական բոլոր ավիաընկերությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը ամբողջ աշխարհում։ Եվ գիտե՞ք՝ ինչպես ենք մենք դա անելու։ Եթե նրանք վայրէջք կատարեն, ապա չեն կարողանա վառելիք ստանալ, չեն կարողանա օգտվել վայրէջքի սպասարկման ծառայություններից և չեն կարողանա տոմսեր վաճառել։ Հակառակ դեպքում՝ դուք կկտրվեք դոլարային համակարգից», – երկուշաբթի օրը հայտարարել է նա CNBC-ի եթերում։
Ըստ Բեսենթի՝ ԱՄՆ-ին հստակ հայտնի է, թե ովքեր են գործարար կապեր պահպանում իրանական ավիաընկերությունների հետ։
Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել էր, որ Թրամփը կապ է հաստատում աշխարհի առաջնորդների հետ՝ կոնկրետ խնդրանքով՝ դադարեցնել Իրանի հետ ցանկացած գործարք։