Nvidia-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը արհեստական բանականության (AI) պատճառով մարդկության վերացման հավանականությունը «0%» է։ CBS News-ին տված հարցազրույցում նա նման կանխատեսումներն անվանել է չափազանցված և «աշխարհի վերջի մասին պատմություններ»։
-
Հուանգի դիրքորոշումը. Nvidia-ի ղեկավարի խոսքով՝ AI-ով մարդկանց վախեցնելն անպատասխանատու է և չունի գիտական հիմք։ Նա նաև քննադատել է տեխնոլոգիական ընկերությունների՝ AI անվտանգության նոր օրենքներ ընդունելու կոչերը՝ ընդգծելով, որ գոյություն ունեցող իրավական համակարգերն արդեն իսկ բավարար են հնարավոր վնասները կարգավորելու համար։
-
Հակադիր մոտեցումները. Ի տարբերություն Հուանգի՝ Anthropic-ի, OpenAI-ի և տեխնոլոգիական այլ խոշոր ընկերությունների ղեկավարներ հանդես են գալիս մշակումների տեմպը դանդաղեցնելու օգտին, իսկ տարբեր երկրների կառավարություններ քննարկում են պետական պարտադիր կարգավորումներ մտցնելու հարցը։
Ինչու է դա կարևոր AI ոլորտի խոշորագույն մատակարարի (Nvidia) և ծրագրային ապահովման առաջատար մշակողների (OpenAI, Anthropic) միջև առկա այս տեսակետային ճեղքվածքը ցույց է տալիս տեխնոլոգիական ոլորտի ներսում ընթացող լուրջ պայքարը՝ տեխնոլոգիայի զարգացման արագության և պետական կարգավորումների սահմանների շուրջ։