Ռուսաստանի Դաշնության «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը ստանալու է տեղերի մեծամասնությունը Պետական դումայում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Եդինայա Ռոսիան» կունենա 355 մանդատ։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ստանում է 40 տեղ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25, «Նովիե լյուդի» կուսակցությունը՝ 20, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 4 մանդատ։
Պամֆիլովայի փոխանցմամբ՝ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմել է 59.32 տոկոս․ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 62.6 միլիոն քաղաքացի։ Քվեաթերթիկների 95 տոկոսի մշակման արդյունքներով՝ ընտրություններին մասնակցել է 62 619 380 ընտրող։