Մեկ շաբաթում Ուկրաինայի գրոհների հետևանքով ԴԺՀ-ում զոհվել է 8, վիրավորվել՝ 58 մարդ. ՄԻՊ

Բաժանորդագրվել

Մարտական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել է տարածաշրջանի 17 571 բնակիչ, այդ թվում՝ 1 105 երեխա:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով ԴԺՀ-ում զոհվել է 8 մարդ: Այս մասին հայտնել է հանրապետության ՄԻՊ Դարյա Մորոզովան։

Խոսքը սեպտեմբերի 14-20-ին իրականացված հարձակումների հետևանքների մասին է։

«Սեպտեմբերի 14-ից մինչև 20-ը ԴԺՀ-ի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 58 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, զոհվել է 8 մարդ», – ասել է Մորոզովան:

Նա նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել է տարածաշրջանի 17 571 բնակիչ, այդ թվում՝ 1 105 երեխա:

Leave a comment