https://arm.sputniknews.ru/20260921/putinn-amerikjan-aptar-i-rusastanjan-aktivnery-pvokhancel-e-zhamanakavvor-karavarman-107119968.html
Պուտինն ամերիկյան Aptar-ի ռուսաստանյան ակտիվները փոխանցել է ժամանակավոր կառավարման
Պուտինն ամերիկյան Aptar-ի ռուսաստանյան ակտիվները փոխանցել է ժամանակավոր կառավարման
Sputnik Արմենիա
Անցյալ շաբաթ Պուտինը ժամանակավոր կառավարման էր փոխանցել նաև Nestle-ի և Auchan-ի ռուսաստանյան ակտիվները։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T16:45+0400
2026-09-21T16:45+0400
2026-09-21T16:45+0400
վլադիմիր պուտին
ակտիվներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b576d067a6d1a6c2adebdf3d7791a66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ամերիկյան Aptar հոլդինգի ռուսաստանյան ակտիվները ժամանակավոր կառավարման փոխանցելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։Խոսքը Aptar-ի ռուսաստանյան իրավաբանական անձի՝ «Аптар Владимир» ընկերության մասին է։ Ձեռնարկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել «Логика молока» ընկերությունը։Aptar Group-ը փաթեթավորման լուծումների խոշոր արտադրող է։ Ընկերությունն արտադրում է կափարիչներ, խցաններ և դոզատորներ կոսմետիկ ու պարֆյումերային արտադրանքի, սննդամթերքի, ըմպելիքների, կենցաղային քիմիայի և դեղամիջոցների համար։Անցյալ շաբաթ Պուտինը ժամանակավոր կառավարման էր փոխանցել նաև Nestle-ի և Auchan-ի ռուսաստանյան ակտիվները։ Կառավարող ընկերությունը «Л.Е.В. Менеджмент» ԲԲԸ-ն է։Ընկերությունը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 15 հազար ռուբլի կանոնադրական կապիտալով։ 2026 թվականի սեպտեմբերի 10-ից դրա գլխավոր տնօրենն է Անդրեյ Կրայուշկինը։Ավելի վաղ «Ашан Ритейл Россия»-ից հայտնել էին, որ Կրայուշկինը նամակ է հղել ընկերության ղեկավարությանը, որում հայտարարել է ռուսաստանյան բիզնեսը որպես միասնական առևտրային ցանց պահպանելու մտադրության մասին և համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_117:0:1472:1016_1920x0_80_0_0_cb6e29f942e10bc8e76184797c3fe48b.jpg.webp
վլադիմիր պուտին, ակտիվներ
վլադիմիր պուտին, ակտիվներ
Անցյալ շաբաթ Պուտինը ժամանակավոր կառավարման էր փոխանցել նաև Nestle-ի և Auchan-ի ռուսաստանյան ակտիվները։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ամերիկյան Aptar հոլդինգի ռուսաստանյան ակտիվները ժամանակավոր կառավարման փոխանցելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Խոսքը Aptar-ի ռուսաստանյան իրավաբանական անձի՝ «Аптар Владимир» ընկերության մասին է։ Ձեռնարկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել «Логика молока» ընկերությունը։
Aptar Group-ը փաթեթավորման լուծումների խոշոր արտադրող է։ Ընկերությունն արտադրում է կափարիչներ, խցաններ և դոզատորներ կոսմետիկ ու պարֆյումերային արտադրանքի, սննդամթերքի, ըմպելիքների, կենցաղային քիմիայի և դեղամիջոցների համար։
Անցյալ շաբաթ Պուտինը ժամանակավոր կառավարման էր փոխանցել նաև Nestle-ի և Auchan-ի ռուսաստանյան ակտիվները։ Կառավարող ընկերությունը «Л.Е.В. Менеджмент» ԲԲԸ-ն է։
Ընկերությունը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 15 հազար ռուբլի կանոնադրական կապիտալով։ 2026 թվականի սեպտեմբերի 10-ից դրա գլխավոր տնօրենն է Անդրեյ Կրայուշկինը։
Ավելի վաղ «Ашан Ритейл Россия»-ից հայտնել էին, որ Կրայուշկինը նամակ է հղել ընկերության ղեկավարությանը, որում հայտարարել է ռուսաստանյան բիզնեսը որպես միասնական առևտրային ցանց պահպանելու մտադրության մասին և համագործակցության պատրաստակամություն է հայտնել։