Առ Աստված մեր խնդրանքը բարձրացրինք, որ անսասան լինի հայոց պետականությունը և երկիրը. Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այսօր այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեց տարբեր տարիներին հայրենիքի համար իրենց կյանքը տված անձանց շիրիմներին, այնուհետև աղոթք հնչեցրեց նրանց հոգիների խաղաղության համար և շնորհավորեց նաև ՀՀ անկախության 35-ամյակը։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ անցած տասնամյակների ընթացքում հայ ժողովուրդն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեծ զոհողությունների գնով շարունակել է հայրենաշինության առաքելությունը։

 

«Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին»,- նշեց Գարեգին Բ-ն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, կերտել արդար ու համերաշխ հասարակություն, ինչպես նաև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի նա խաղաղության և անսասանության մեջ պահի հայոց պետականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment