Քաղաքականություն
21.09.2026 | 15:32
Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայի նահանգի Սաիմբեյլի շրջանում։ Երկրաշարժը զգացվել է նաև շրջակա նահանգներում, գրում է TRT Haber-ը։
Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։
«Ադանայի նահանգի Սաիմբեյլի շրջանում ժամը 04:02-ին տեղի ունեցած և Ադանա, Քահրամանմարաշ, Օսմանիե, Կայսերի և Գազիանթեփ նահանգներում զգացված 5 մագնիտուդով երկրաշարժից հետո ներկայում բացասական հետևանքներ չկան։ Դաշտային գնահատման աշխատանքները շարունակվում են»,- նշել է AFAD-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի