Չինաստանի վարչապետը կոչ է արել նոր բովանդակությամբ հարստացնել Հայաստանի հետ հարաբերությունները

Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Ցյանը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։

«Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով», – նշված է ուղերձում:


 


Leave a comment