Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Շնորհավորական ուղերձները հրապարակվել են Հայաստանի կառավարության կայքում։

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում», — ասված է Պուտինի ուղերձում։

Միշուստինը Փաշինյանին շնորհավորել է Ռուսաստանի կառավարության անունից և անձամբ իրենից։

«Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի հիման վրա առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութահումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին», — նշել է Ռուսաստանի վարչապետը։

Նա Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում։

Leave a comment