Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 23-ից 25-ը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ. այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ծինպինն երկիր է այցելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ արհեստական բանականության, Իրանի, Թայվանի և առևտրի վերաբերյալ։