ՀՀ–ում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության 35-ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության 35-ամյակի առթիվ:
«Շնորհավորում ենք Հայաստանին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդի կողքին է սեփական ապագան կերտելու ճանապարհին՝ հիմնված ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության, խաղաղության ու բարեկեցության վրա»,- նշված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Facebook-ում։