ՀՅԴ․ Մեր պայքարը շարունակվում է (PAN.am)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածեՀՀ Անկախության 35-ամյա տարեդարձի առթիվ՝ նշելով, որ պայքարը շարունակվում է:

«Այսօր, երբ կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝

Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները,

● Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի,

● Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը՝ ի պաշտպանություն մեր պետականության և հավաքական իրավունքների։

Մեր պայքարը շարունակվում է։ Հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛ իր բուն էությամբ ու առաքելությամբ։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։ Խոնարհո՛ւմ մեր բոլոր նահատակների անմար հիշատակին»,-ասվում է ուղերձում:

Leave a comment