https://arm.sputniknews.ru/20260921/hh-ishkhanutjunnery-tiv-mek-sparnaliqn-en-mer-ankakh-petakanutjan-hamar-hak-pvokhnakhagah-107113075.html
ՀՀ իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար. ՀԱԿ փոխնախագահ
ՀՀ իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար. ՀԱԿ փոխնախագահ
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով` գործող իշխանություններն իրենց ձախողումների մեջ մեղադրում են անկախության տարիներին ձեռք բերած արժեքներին, օրինակ` ՀՀ Անկախության… 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T13:45+0400
2026-09-21T13:45+0400
2026-09-21T13:51+0400
հայ ազգային կոնգրես (հակ)
լևոն զուրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101868863_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd4d0f9ed053c24cd417eb1d5f0d067c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ամփոփելով ՀՀ Անկախության 35–ամյա անցած ուղին։ Ըստ նրա` ոչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, որքան ներկա իշխանությունները։ Ըստ նրա` գործող իշխանություններն իրենց ձախողումների մեջ մեղադրում են անկախության տարիներին ձեռք բերված արժեքներին, օրինակ` ՀՀ Անկախության հռչակագիրը` համարելով, թե այն հակամարտություն է գեներացնում տարածաշրջանում։ «Նրանք մոռանում են, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է հակամարտության սկզբնավորումից հետո։ Սրա մասին մոռանում են, ավելին` սա վարկաբեկում են»,– հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։Փաշինյանի ընտրած ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Զուրաբյանը բացատրում է` ինչուՆա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից Եվրամիություն ընդունվելու հայտի մասին` նշելով, որ ՀՀ կառավարությունը ոչնչով չի պատրաստվել այդ գործընթացին, քանի որ որևէ հաշվարկ չի ներկայացվել` էներգետիկ, ռազմական, պարենային անվտանգության որևէ հաշվարկ և հիմնավորվածություն, առավելևս` ԵՄ–ն ինքը չունի ընդարձակման ծրագիր դեպի Հարավային Կովկաս։ ՀԱԿ փոխնախագահի խոսքով` այսպիսով Հայաստանի ստրատեգիական բոլոր ուղղությունները կգտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ–ն առաջարկում է հրաժարվել Փաշինյանի բլոկային քաղաքականությունից, որը, նրանց խոսքով, հղի է դեպի Հայաստան պրոքսի պատերազմ հրահրելու վտանգներով։ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին հայտարարեց` որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունից հանվելու է հղումը Անկախության հռչակագրին ու հանրաքվել է լինելու, իրենք ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա։ «Հանրաքվե չի լինելու։ Դրան պետք է նախորդի (մենք այդ ուղղությամբ աշխատում ենք) բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերի, մտավորականության, եկեղեցու համախմբվածությունն առ այն, որ այդ փաստաթղթի հանելը Սահմանադրությունից մարտահրավեր է մեր արժանապատվությանը, դա նամուսին, մեր ինքնությանը հարված է։ Դա մեր ազգային նվստացման քայլ կարող է լինել»,– հայտարարեց Մանուկյանը` ավելացնելով, որ մեր ժողովուրդն այնքան չի թուլացել, չի խեղճացել, որ չհաղթահարի այդ արգելքը։Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որի ժամանակ ծավալուն հայտարարություն են ընդունել։ Կուսակցությունը պատրաստվում է հրապարակել այն այսօր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101868863_97:0:1520:1067_1920x0_80_0_0_ba8622c06ce302ae2fcd16c623ceea53.jpg.webp
հայ ազգային կոնգրես (հակ), լևոն զուրաբյան
հայ ազգային կոնգրես (հակ), լևոն զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով` գործող իշխանություններն իրենց ձախողումների մեջ մեղադրում են անկախության տարիներին ձեռք բերած արժեքներին, օրինակ` ՀՀ Անկախության հռչակագիրը` համարելով, թե այն հակամարտություն է գեներացնում տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ամփոփելով ՀՀ Անկախության 35–ամյա անցած ուղին։
Ըստ նրա` ոչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, որքան ներկա իշխանությունները։
«Նրանք են, որ ձախողեցին մեր անկախության գլխավոր նվաճումները` կենսունակ և հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ։ Այս ամենն իրենց վարած քաղաքականության արդյունքում ջախջախվեց։ Այսօր Հայաստանում օտար կառավարման ռեժիմ է։ Ադրբեջանն այսօր մեր արտաքին կարևորագույն որոշումները թելադրում է, և այդ մոտեցումներն արդեն իսկ սկսում են անդրադառնալ մեր ներքին քաղաքականության վրա` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրոհ է ձեռնարկել մեր Անկախության հռչակագրի, մեր արժեքների, ինքնության, եկեղեցու, ընդդիմախոսների դեմ։ Այս ամենի գլխավոր պատվիրատուն Ադրբեջանն է, իսկ մեր անկախությունը գնացել է 2–րդ պլան»,– ընդգծեց Զուրաբյանը։
Ըստ նրա` գործող իշխանություններն իրենց ձախողումների մեջ մեղադրում են անկախության տարիներին ձեռք բերված արժեքներին, օրինակ` ՀՀ Անկախության հռչակագիրը` համարելով, թե այն հակամարտություն է գեներացնում տարածաշրջանում։
«Նրանք մոռանում են, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է հակամարտության սկզբնավորումից հետո։ Սրա մասին մոռանում են, ավելին` սա վարկաբեկում են»,– հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։
Նա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից Եվրամիություն ընդունվելու հայտի մասին` նշելով, որ ՀՀ կառավարությունը ոչնչով չի պատրաստվել այդ գործընթացին, քանի որ որևէ հաշվարկ չի ներկայացվել` էներգետիկ, ռազմական, պարենային անվտանգության որևէ հաշվարկ և հիմնավորվածություն, առավելևս` ԵՄ–ն ինքը չունի ընդարձակման ծրագիր դեպի Հարավային Կովկաս։
«Հետևաբար, 60 հազար քաղաքացու դիմումի վրա ընդունված այս որոշումը որևէ այլ զգալի արդյունք չի տվել, քան տնտեսական հարաբերությունների և դիրքերի թուլացում ԵԱՏՄ–ում։ Նույնը կատարվում է TRIPP–ի նախագծի դեպքում, որը դարձել է աշխարհաքաղաքական միակողմանի մի նախագիծ, որը սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր` Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Իսրայելի և այլն։ Այս նախագիծը թշնամական է ընկալվում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար»,– ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` այսպիսով Հայաստանի ստրատեգիական բոլոր ուղղությունները կգտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ–ն առաջարկում է հրաժարվել Փաշինյանի բլոկային քաղաքականությունից, որը, նրանց խոսքով, հղի է դեպի Հայաստան պրոքսի պատերազմ հրահրելու վտանգներով։
«Հանրաքվե չի լինելու։ Դրան պետք է նախորդի (մենք այդ ուղղությամբ աշխատում ենք) բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերի, մտավորականության, եկեղեցու համախմբվածությունն առ այն, որ այդ փաստաթղթի հանելը Սահմանադրությունից մարտահրավեր է մեր արժանապատվությանը, դա նամուսին, մեր ինքնությանը հարված է։ Դա մեր ազգային նվստացման քայլ կարող է լինել»,– հայտարարեց Մանուկյանը` ավելացնելով, որ մեր ժողովուրդն այնքան չի թուլացել, չի խեղճացել, որ չհաղթահարի այդ արգելքը։
Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որի ժամանակ ծավալուն հայտարարություն են ընդունել։ Կուսակցությունը պատրաստվում է հրապարակել այն այսօր։