Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» 2:2 հաշվով է ավարտել «Սան Դիեգոյի» դեմ տնային հանդիպումը:

Դաշտի տերերի պատասխան գոլը 23-րդ րոպեին խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 930-րդ գոլն է խփել կարիերայում:

«Ինտեր Մայամիի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: 26 խաղից հետո Մայամիի թիմը 46 միավորով երրորդն է Արևմտյան Կոնֆերենցիայում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment