ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը՝ անդրադառնալով այն առաջընթացին, որ ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ միասին աշխատում ենք հանուն խաղաղության ու բարգավաճման ընդհանուր տեսլականի։
Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։
Մենք ակնկալում ենք առաջ մղել ԹՌԻՓՓ նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո