ՌԴ ԶՈւ–ն Կիևի մարզում լոգիստիկ կենտրոն ու գազաբաշխիչ կայան է խոցել․ ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Գիշերը ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը գիշերային հարվածների ընթացքում Կիևի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոն է խոցել, որտեղ պահվում և որտեղից բաշխվում էր ռազմական նշանակության արտադրանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

«Հարվածի հետևանքով Կիևի մարզում խոցվել է «BDU Logistic» լոգիստիկ կենտրոնը Սչաստլիվոյե բնակավայրում, որի պահեստային տարածքներում կազմակերպված էր ռազմական նշանակության արտադրանքի պահպանումն ու բաշխումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է նաև Բոյարկայում գտնվող գազաբաշխիչ կայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գազի մատակարարումը։

ՌԴ զինված ուժերը հարվածել են նաև բաց ծովում գտնվող բեռնատար նավին, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment