Գերմանիայի տեղական ընտրություններ․ ՔԴՄ-ի ռեկորդային անկումն ու ծայրահեղականների վերելքը

Գերմանիայի տարածքային ընտրություններում գրանցվել են քաղաքական լուրջ տեղաշարժեր, որոնք ծանր հարված են հասցրել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ղեկավարած CDU (Christlich Demokratische Union) կուսակցությանը։  

Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի հողային ընտրություններում CDU-ն գրանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենացածր ցուցանիշը՝ հավաքելով ընդամենը 4,9% քվե և դուրս մնալով տեղական парлаմենտից։ Այս տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցրել AfD (Alternative für Deutschland) կուսակցությունը (38,2%), որը նվազագույն տարբերությամբ շրջանցել է SPD (Sozialdemokratische Partei Deutschlands) կուսակցությանը (35,5%)։  

Զուգահեռաբար անցկացված Բեռլինի տեղական ընտրություններում առաջատար է դարձել Die Linke կուսակցությունը (25,7%)։ CDU-ն մայրաքաղաքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 18,8% արդյունքով, իսկ AfD-ն հավաքել է 16,3%։  

Ընտրական այս պատկերը հաջորդում է Սաքսոնիա-Անհալթում կայացած քվեարկությանը, որտեղ AfD-ն կրկնապատկել էր իր նախկին ցուցանիշները, իսկ CDU-ն կորցրել էր տեղական իշխանության վերահսկողությունը, որը պահպանում էր 2002 թվականից ի վեր։  

Կուսակցության ներսում աճող դժգոհության և քաղաքական ճգնաժամի ֆոնին կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շտապ չեղարկել է իր պաշտոնական այցը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment