Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» և «Փյունիկը» բաժանվել են մարտական ոչ-ոքիով՝ 3:3: 0:2-ից հետո «Ալաշկերտը» խփել է 3 գոլ ու առաջ անցել հաշվի մեջ, սակայն վերջին վայրկյաններին գոլ է բաց թողել դարպասապահ Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի պատճառով:

ԲԿՄԱ – «Սարդարապատ» խաղի վերջնամասը ևս լարված է ստացվել: Թիմերը մեկական գոլ են խփել ավելացված ժամանակում:

Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», «Նոայի», «Ուրարտուի» և «Արարատի» համար:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»՝ 1։3

Նարեկ Ջանոյան, 77 – Սուրեն Ծառուկյան, 18 (ինքանագոլ), Խուլիո Բուենո, 23, Կառլոս Ֆրանսա, 33

«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 3։3

Իասոնաս Պիկիս, 5, 90+6, Վիտինես Չիմոյո Ժոաո Կուեմբո, 21 – Մուիս Ադեբայո Հուսեյն, 43, Կարեն Նալբանդյան, 75, Դոմի Ժորես Մասումո, 84

ԲԿՄԱ – «Սարդարապատ»՝ 1։1

Քրիստ Յանն Լագո, 90+5 (ինքնագոլ) – Համլետ Մինասյան, 90+6

Հեռացում՝ Հայկ Ղազարյան, 72 (ԲԿՄԱ)



«Գանձասար» – «Ուրարտու»՝ 0։3

Միգել Քարդոսո, 17, Վելոսա Միգել, 18, Արման Ղազարյան, 33

«Նոա» – «Վան»՝ 2։0

Մարկո Լազետիչ, 66, Հելդեր Ֆերեյրա, 75

«Սյունիք» – «Արարատ»՝ 0։1

Սինդու Ջունիոր Բակայոկո, 77

Դավիթ Եղիազարյան

Leave a comment