Ալեն Ղուլյան․ «Անկախության օրը գլխավոր հրապարակը Ադրբեջանի դրոշի գույներով էր»

Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անկախության տոնի առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում իրականացված տոնական լուսավորությանը։  

Նա, մասնավորապես, գրում է․

«Անշուշտ, նրանք կարող էին Հանրապետության հրապարակի պատերը լուսավորել հայկական դրոշի գույներով, ճիշտ այնպես, ինչպես ցույց է տրված արհեստական բանականության գեներացրած երկրորդ նկարում։ Բայց ոչ, նրանց պետք էր, որ Անկախության օրը գլխավոր հրապարակը լիներ հենց Ադրբեջանի դրոշի գույներով։ Որպեսզի միլիոնավոր հայեր ոչ միայն դա տեսնեն, այլև հերթական անգամ զգան, որ իրենց ղեկավարում են Բաքվից, իսկ Իլհամն ինքը վայելի դա այնտեղից․․․»։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment