https://arm.sputniknews.ru/20260921/petutjuny-miajn-iravunq-che-ajlev-partavvorutjun-hh-nakhagah-107100677.html
Պետությունը միայն իրավունք չէ, այլև պարտավորություն․ ՀՀ նախագահ
Պետությունը միայն իրավունք չէ, այլև պարտավորություն․ ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T10:01+0400
2026-09-21T10:01+0400
2026-09-21T10:01+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106851917_0:84:1600:984_1920x0_80_0_0_fd1d79d9bf53feeac14a1a3ff2dd6a86.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ Անկախության օրը միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ, այլ պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր։Ըստ Խաչատուրյանի՝ այդ 35 տարին բավականին երկար է անցած ճանապարհը գնահատելու համար, բայց կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։Խաչատուրյանն ընդգծել է՝ անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու, իսկ ազատությունը՝ սեփական որոշումները կայացնելու կարողությունն է. դրանց համար պետք է նաև պատասխանատվություն կրել։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա, ըստ նախագահի, այն սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։Խաչատուրյանի խոսքով՝ այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։ՀՀ նախագահը շեշտել է՝ կարելի է փոխել քաղաքականություններ, ինստիտուտներ բարեփոխել, նոր լուծումներ գտնել, բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։«Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»,- ասված է ուղերձում։Նրա խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին ու փոխանցել նրանց ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն։Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106851917_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cf92040a4e2c846c8aebb0d38716a260.jpg.webp
հայաստան, վահագն խաչատուրյան, անկախության օր
հայաստան, վահագն խաչատուրյան, անկախության օր
Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին։
Ըստ Խաչատուրյանի՝ այդ 35 տարին բավականին երկար է անցած ճանապարհը գնահատելու համար, բայց կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։
«Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մեր հանրապետությունը հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ, այլ ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է»,- նշել է նախագահը։
Խաչատուրյանն ընդգծել է՝ անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու, իսկ ազատությունը՝ սեփական որոշումները կայացնելու կարողությունն է. դրանց համար պետք է նաև պատասխանատվություն կրել։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա, ըստ նախագահի, այն սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։
Խաչատուրյանի խոսքով՝ այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։
ՀՀ նախագահը շեշտել է՝ կարելի է փոխել քաղաքականություններ, ինստիտուտներ բարեփոխել, նոր լուծումներ գտնել, բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։
«Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»,- ասված է ուղերձում։
Նրա խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին ու փոխանցել նրանց ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։