Հայրենիքի հզորացման, ժողովրդի անսասանության աղբյուրը անկախությունն է. Արամ Ա–ի ուղերձը

https://arm.sputniknews.ru/20260921/hajreniqi-hzvoracman-zhvoghvovrdi-ansasanutjan-aghbjury-ankakhutjunn-e-aram-ai-ugherdzy-107100416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53384689_234:0:1258:768_1920x0_80_0_0_2ed898e2acec6475f98cf0d756f03a84.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ առաջին կաթողիկոս, ուղերձ, շնորհավորանք, անկախության օր

արամ առաջին կաթողիկոս, ուղերձ, շնորհավորանք, անկախության օր

Բաժանորդագրվել

Վեհափառի խոսքով` անկախությանը և նրա սկզբունքներին, արժեքներին հաստատուն հավատարմությունը ենթադրում է հավատ, կամք և պայքար:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայրենիքի հզորացման ու զարգացման, մեր ժողովրդի անսասանության ու հարատևության աղբյուրը անկախությունն է: Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի` Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Հայաստանի անկախության տոնակատարությունը ուղերձ է` ուղղված յուրաքանչյուր հայի՝ անկախությանը որպես սրբազան արժեք հավատարիմ լինելու համար։ Անկախությունը Աստծո պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է. այն պետք է հարգել»,– ընդգծել է Արամ Ա–ն։

Վեհափառի խոսքով` անկախությանը և նրա սկզբունքներին, արժեքներին հաստատուն հավատարմությունը ենթադրում է հավատ, կամք և պայքար:

«Այս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց և պահպանեց իր անկախությունը և երբ պատմության պայմանների պարտադրմամբ այն կորցրեց, վերականգնման նրա տեսլականը վերածվեց ամենօրյա պայքարի»,– նշել է Արամ Ա–ն:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։

Վեհ գաղափար է, բայց սպառնացող շատ գործոններ կան. քաղաքացիները` ՀՀ անկախության մասին

Leave a comment