Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտարարել է, որ, հավանաբար, պատրաստ կլիներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Ես նախագահին հարցրել եմ Գլխավոր ասամբլեայի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այնտեղ կլինի։ Ես հարցրել եմ՝ արդյոք նա (Թրամփը խմբ.) պատրաստ կլինի հանդիպել Իրանի առաջնորդի հետ, և նա պատասխանել է, որ, հավանաբար, պատրաստ կլինի»,- Fox News-ի եթերում ասել է լրագրող Թրեյ Յինգստը։

Leave a comment