Անկախության տոնը դիմավորում ենք բարդ իրավիճակում. Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել ՔԿՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260920/ankakhutjan-tvony-dimavvorum-enq-bard-iravitshakum-rvobert-qvocharjann-ugherdz-e-hghel-qkhic-107090875.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461057_309:0:1646:1003_1920x0_80_0_0_f51b25fc87cc5b1436d86eb510e38972.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան

ռոբերտ քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում. ՔԿՀ–ում գտնվող ՀՀ 2–րդ նախագահը Անկախության 35–րդ հոբելյանին ընդառաջ շնորհավորական ուղերձ է հղել։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։

Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։

Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։

Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները։

Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։

Leave a comment