Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը


Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վարդենիսի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը:


«Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել»,- նշել է վարչապետը և շեշտել, որ հիմա ունենք այդպիսի դպրոց:


Երկրի ղեկավարը նաև շնորհավորել է Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը և նշել, որ անկախությունը այնպիսին է, ինչպիսին այն կերտում ենք:


«Մեր խնդիրն է ամեն տարի մեր անկախությունը, պետությունը, միջավայրն ու դպրոցը դարձնել ավելի լավը, մրցունակ ու գրավիչ»,- ասել է վարչապետը:


Փաշինյանը Շատջրեքում մասնակցել է նաև Փռի փառատոնին:


Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ4

Leave a comment