Թրամփը չի բացառել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում Փեզեշքիանի հետ հանդիպումը․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները կմեկնարկեն Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին և կավարտվեն սեպտեմբերի 28-ին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման հնարավորությունը, այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգստը։

«Նա ասաց, որ, հավանաբար, բաց կլինի դրա համար (Փեզեշքիանի հետ հանդիպման համար՝ խմբ․)»,-հեռուստաալիքի եթերում հայտարարել է լրագրողը։ Նա տեսանյութը հրապարակվել է Fox News-ի X սոցիալական ցանցի էջում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները կմեկնարկեն Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին և կավարտվեն սեպտեմբերի 28-ին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment