17:55 | 09 Հունվար Զինծառայության որակի բարձրացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության…

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։


Նախարարն այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:


Քննարկել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:


Պապիկյանը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։


Leave a comment