https://arm.sputniknews.ru/20260920/vorn-yntrel-atvomakajany-te-agnn-saribekjanneri-kesdarja-yntanekan-avandujty-107083972.html
Որն ընտրել՝ ատոմակայա՞նը, թե՞ ԱԳՆ–ն. Սարիբեկյանների կեսդարյա ընտանեկան ավանդույթը
Որն ընտրել՝ ատոմակայա՞նը, թե՞ ԱԳՆ–ն. Սարիբեկյանների կեսդարյա ընտանեկան ավանդույթը
Sputnik Արմենիա
Յուրիկ Սարիբեկյանն ատոմակայանում է աշխատում ավելի քան կես դար, այստեղ են աշխատում նաև նրա որդին և դուստրը։ Թոռը՝ Յուրի Սարիբեկյանը, մտածում է դիվանագետի… 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T19:05+0400
2026-09-20T19:05+0400
2026-09-20T19:05+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
դիվանագետ
ինժեներ
«գիտելիքների սառցահատ» նախագիծ
սառցահատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107015058_0:149:1600:1049_1920x0_80_0_0_96f62d8397a1a8cc6cd84c5c76c3f202.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մեծամորցի 10-րդ դասարանցի Յուրի Սարիբեկյանը, որը դարձել է դեպի Հյուսիսային բևեռ «Ռոսատոմի» արշավախմբի մասնակից, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա, բայց մտածում է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու մասին: Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիային։Պապը՝ Յուրիկ Սարիբեկյանը, ատոմակայանում աշխատում է ավելի քան կես դար՝ 1974 թվականից։ Նա այստեղ է եկել որպես էլեկտրամեխանիկական տեխնիկումի շրջանավարտ (որն այդ տարիներին գտնվում էր Երևանի կենտրոնում՝ ներկայիս Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի տեղում)։ 70-ականների կեսերին և՛ կայանը, և՛ Մեծամոր քաղաքը դեռ նոր էին կառուցվում, իսկ աշխատողների մեծ մասն ապրում էր տնակներում։1975թ. ավագ Սարիբեկյանն աշխատանքի է անցնում ԱԷԿ-ի նորաստեղծ էլեկտրական արտադրամասում, որտեղ սպասարկում և վերանորոգում են գեներատորներ, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրասարքավորումներ: Այնուհետև նրան ուղարկում են աշխատելու ռեակտորային արտադրամասում՝ դառնում է փոխաբեռնման մեքենայի օպերատոր, որի պարտականությունն է օգտագործված վառելիքը բեռնաթափել ռեակտորից և տեղափոխել հատուկ պահեստ: Այս աշխատանքը պետք է կատարվի ոսկերչական ճշգրտությամբ, որովհետև մեքենան հեռվից է կառավարվում (մարդը չպետք է գտնվի ռեակտորի ակտիվ գոտուն մոտ):Վերջին երեք տարիներին Սարիբեկյանն աշխատում է ատոմակայանի ուսումնամարզական կետում որպես հրահանգիչ:Ատոմակայանում աշխատում է Սարիբեկյանների գրեթե ողջ ընտանիքը՝ դուստրը, ինչպես նաև որդին և հարսը (կրտսեր Յուրի Սարիբեկյանի ծնողները)։«Առայժմ չենք քննարկել, թե ես ավելի լավ ինչ մասնագետ կդառնամ, բայց այնպիսի ընտանիքում, ինչպիսին մերն է, եթե ուզում ես` շատ բան կարող ես սովորել տեխնիկայի հետ կապված: Երբ հայրս տանը որևէ բան է վերանորոգում, միշտ կանգնում եմ մոտը և օգնում»,-ասում է կրտսեր Սարիբեկյանը։«Գիտելիքներ իսառցահատ» նախագծից (որին նա մասնակցել էր Հայաստանից՝ անցնելով ընտրական երեք փուլ) նա վառ տպավորություններ ունի։Այդ նախագծի առաջին փուլը վիկտորինան էր, որտեղ ստուգում էին դպրոցականների հիմնական գիտելիքները ֆիզիկայից (ներառյալ միջուկային): Երկրորդ փուլը վեբինարն էր, որտեղ անհրաժեշտ էր ուսումնասիրել առաջարկվող նյութերը և պատասխանել հարցերին: Երրորդ փուլում արդեն պետք էր ինքնուրույն հանդես գալ այս բոլոր թեմաներով։Ազգային ընտրական փուլի արդյունքներով օգոստոսին Յուրին Մուրմանսկից «Հաղթանակի 50 տարի» սառցահատով ուղևորվեց Հյուսիսային բևեռ: Նա հիշում է՝ ամեն օր իրենց համար դասախոսություններ էին անցկացնում տարբեր երկրների մասնագետներ՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և նույնիսկ Տանզանիայից (այդ թվում՝ «Ռոսատոմի» տեղական բաժանմունքների աշխատակիցներ)։Օրերս Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության ղեկավարները հուշամեդալներ հանձնեցին Յուրիկ Սարիբեկյանին և Հայկական ԱԷԿ-ի մյուս վետերաններին: Արարողությունը տեղի ունեցավ Երևանի «Հայատոմ» ԳՀԻ-ում:Նշենք, որ նախորդ տարի Հայաստանից «Գիտելիքների սառցահատ» մրցույթի հաղթող Ալինա Մնոյանը ևս Մեծամորից է, նույնպես էներգետիկների ընտանիքից (ատոմակայանում աշխատել է նրա պապը, ներկայում աշխատում են մայրը, տատն ու հորեղբայրը):«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107015058_2:0:1598:1197_1920x0_80_0_0_a563342738968cf7f3843ef834ed07d5.jpg.webp
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դիվանագետ, ինժեներ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ, սառցահատ
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դիվանագետ, ինժեներ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ, սառցահատ
Յուրիկ Սարիբեկյանն ատոմակայանում է աշխատում ավելի քան կես դար, այստեղ են աշխատում նաև նրա որդին և դուստրը։ Թոռը՝ Յուրի Սարիբեկյանը, մտածում է դիվանագետի կարիերայի մասին, բայց գեներն իրենցն անում են. ամռանը նա դարձել է «Ռոսատոմի» միջազգային մրցույթի հաղթողներից մեկը:
«Դեռ մտածում եմ՝ ինչ մասնագիտություն ընտրել, խորանում եմ տարբեր առարկաների մեջ։ Հորս ու պապիս մասնագիտություններն ինձ համար հետաքրքիր են, ես դրան մանկուց եմ ծանոթ, ուստի ծնողներս ինձ չէին համոզում մաթեմատիկա ու ֆիզիկա սովորել, հենց ինձ էր դա հետաքրքիր», – խոստովանում է Յուրին։
Պապը՝ Յուրիկ Սարիբեկյանը, ատոմակայանում աշխատում է ավելի քան կես դար՝ 1974 թվականից։ Նա այստեղ է եկել որպես էլեկտրամեխանիկական տեխնիկումի շրջանավարտ (որն այդ տարիներին գտնվում էր Երևանի կենտրոնում՝ ներկայիս Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի տեղում)։ 70-ականների կեսերին և՛ կայանը, և՛ Մեծամոր քաղաքը դեռ նոր էին կառուցվում, իսկ աշխատողների մեծ մասն ապրում էր տնակներում։
1975թ. ավագ Սարիբեկյանն աշխատանքի է անցնում ԱԷԿ-ի նորաստեղծ էլեկտրական արտադրամասում, որտեղ սպասարկում և վերանորոգում են գեներատորներ, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրասարքավորումներ: Այնուհետև նրան ուղարկում են աշխատելու ռեակտորային արտադրամասում՝ դառնում է փոխաբեռնման մեքենայի օպերատոր, որի պարտականությունն է օգտագործված վառելիքը բեռնաթափել ռեակտորից և տեղափոխել հատուկ պահեստ: Այս աշխատանքը պետք է կատարվի ոսկերչական ճշգրտությամբ, որովհետև մեքենան հեռվից է կառավարվում (մարդը չպետք է գտնվի ռեակտորի ակտիվ գոտուն մոտ):
Վերջին երեք տարիներին Սարիբեկյանն աշխատում է ատոմակայանի ուսումնամարզական կետում որպես հրահանգիչ:
Ատոմակայանում աշխատում է Սարիբեկյանների գրեթե ողջ ընտանիքը՝ դուստրը, ինչպես նաև որդին և հարսը (կրտսեր Յուրի Սարիբեկյանի ծնողները)։
«Առայժմ չենք քննարկել, թե ես ավելի լավ ինչ մասնագետ կդառնամ, բայց այնպիսի ընտանիքում, ինչպիսին մերն է, եթե ուզում ես` շատ բան կարող ես սովորել տեխնիկայի հետ կապված: Երբ հայրս տանը որևէ բան է վերանորոգում, միշտ կանգնում եմ մոտը և օգնում»,-ասում է կրտսեր Սարիբեկյանը։
Այդ նախագծի առաջին փուլը վիկտորինան էր, որտեղ ստուգում էին դպրոցականների հիմնական գիտելիքները ֆիզիկայից (ներառյալ միջուկային): Երկրորդ փուլը վեբինարն էր, որտեղ անհրաժեշտ էր ուսումնասիրել առաջարկվող նյութերը և պատասխանել հարցերին: Երրորդ փուլում արդեն պետք էր ինքնուրույն հանդես գալ այս բոլոր թեմաներով։
Ազգային ընտրական փուլի արդյունքներով օգոստոսին Յուրին Մուրմանսկից «Հաղթանակի 50 տարի» սառցահատով ուղևորվեց Հյուսիսային բևեռ: Նա հիշում է՝ ամեն օր իրենց համար դասախոսություններ էին անցկացնում տարբեր երկրների մասնագետներ՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և նույնիսկ Տանզանիայից (այդ թվում՝ «Ռոսատոմի» տեղական բաժանմունքների աշխատակիցներ)։
«Այնտեղ մեզ պատմում էին «Ռոսատոմի» նախագծերի, այդ թվում՝ արագ նեյտրոնային ռեակտորների, և ապագայի տեխնոլոգիայի՝ ցիկլային ռեակտորների մասին, որոնք կարող են շատ ցիկլերի ընթացքում աշխատել նույն վառելիքով», – ասում է Յուրին։
Օրերս Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության ղեկավարները հուշամեդալներ հանձնեցին Յուրիկ Սարիբեկյանին և Հայկական ԱԷԿ-ի մյուս վետերաններին: Արարողությունը տեղի ունեցավ Երևանի «Հայատոմ» ԳՀԻ-ում:
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանից «Գիտելիքների սառցահատ» մրցույթի հաղթող Ալինա Մնոյանը ևս Մեծամորից է, նույնպես էներգետիկների ընտանիքից (ատոմակայանում աշխատել է նրա պապը, ներկայում աշխատում են մայրը, տատն ու հորեղբայրը):