Մերձմոսկվայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու պատանի առանց ծնողների են մնացել․ մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260920/merdzmvoskvajum-ats-i-hardzakman-hetevanqvov-erku-patani-aranc-tsnvoghneri-en-mnacel-marzpet-107086627.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_af5936f2362391644ab7b322285c083f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ, զոհ

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Պաշտոնյան հավաստիացրել է, որ ծնողազուրկ մնացած քրոջն ու եղբորը կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մերձմոսկվայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 15-ամյա Էզոզա Յուսուպովան և նրա 19-ամյա եղբայրը՝ Բեխրիզը, առանց ծնողների են մնացել, իշխանությունները փնտրում են ընտանիքի հարազատներին։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։

«Ռամենսկոյե շրջանի Սոֆյինո գյուղում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ տուժել է 15-ամյա Էզոզա Յուսուպովան։ Այժմ նա գտնվում է Լ․ Մ․ Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոնում, բժիշկները նրան ցուցաբերում են ողջ անհրաժեշտ օգնությունը։ Էզոզան և նրա 19-ամյա եղբայրը՝ Բեխրիզը, առանց ծնողների են մնացել։ Նրանց մայրը զոհվել է հարձակման ժամանակ, հայրը մահացել է հիվանդանոցում»,-գրել է Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Բեխրիզը նույնպես տուժել է և այժմ միջին ծանրության վիճակում գտնվում է Ռամենսկոյեի հիվանդանոցում։

«Ներկայումս մենք լուծում ենք խնամակալության հարցն ու փնտրում ենք ընտանիքի հարազատներին։ Երեխաներին ուժ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Մենք նրանց մենակ չենք թողնի, անպայման կցուցաբերենք ողջ անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը»,-նշել է մարզպետը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։

Leave a comment