Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր


Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։ Տարհանվել է շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։

Դիտումների քանակ5

Leave a comment