Որևէ արտառոց իրավիճակ չի եղել. ՀՀ–ում ՌԴ դեսպանի գնահատականը Պետդումայի ընտրություններին

https://arm.sputniknews.ru/20260920/voreve-artarvoc-iravitshak-chi-eghel-hhum-rd-despani-gnahatakany-petdumaji-yntrutjunnerin–107085568.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Выборы в Госдуму имеют особый смысл — Копыркин

Sputnik Արմենիա

Выборы в Госдуму имеют особый смысл — Копыркин

2026-09-20T16:44+0400

true

PT2M26S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107084208_267:0:1227:720_1920x0_80_0_0_a1ba582ec4844c5c25ff0d211f6f904a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, ընտրություններ

սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Դիվանագետն իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովման ուղղված միջոցառումների համար:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում Հայաստանում բացված ընտրատեղամասերում ոչ մի արտառոց իրավիճակ չի գրանցվել, իսկ ընտրողների թիվն արդեն գերազանցել է 1800–ը:

Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Արվել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ապահովվի քվեարկության անցկացումը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անվտանգ և պատշաճ քվեարկությունը։ Պետք է արձանագրեմ, որ արտառոց ինչ-որ իրավիճակներ չեն եղել։ Հուսանք, որ չեն էլ լինի»,– ասաց Կոպիրկինը։

Նա նաև երախտագիտություն հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համար:

Դեսպանի խոսքով՝ ընտրողների հոսքը շարունակում է ակտիվ մնալ։ Ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 1808 մարդ: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության ընտրատեղամասերը կաշխատեն մինչև Երևանի ժամանակով ժամը 20:00–ը: Պատասխանելով մասնակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի բարձր կլինի մասնակցությունը, եկեք սպասենք ավարտին»:

Դիվանագետն ընդգծեց, որ Պետական դումայի ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում:

«Շատ պատասխանատու փուլ ենք ապրում մեր պատմության մեջ, ոչ հեշտ փուլ, և այս համատեքստում ընտրությունները, անշուշտ, ունեն հատուկ նշանակություն, հատուկ իմաստ: Այնպես որ կարծում եմ` բնական է, որ մենք նման ակտիվություն ենք տեսնում ընտրություններին»,– հստակեցրեց նա։

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, ապա դեսպանն ասաց, որ այն կիրականացվի սահմանված ընթացակարգին համապատասխան և դիտորդների ներկայությամբ:

«Երաշխավորում եմ, որ դա կլինի ազնիվ և թափանցիկ հաշվարկ։ Մենք արդեն նման փորձ ունենք»,– եզրափակեց Կոպիրկինը։

Պատասխանելով հեռավար քվեարկության հնարավորության մասին հարցին՝ նա նշեց, որ Հայաստանում նման ձևաչափ չկա։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։

Ռուս հայտնի երգչուհի Զառան քվեարկել է Հայաստանի ընտրատեղամասում

Leave a comment