ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՌԴ Պետդումայի ընտրություններում ներառում է 207 մարդ

https://arm.sputniknews.ru/20260920/aph-ditvordakan-araqelutjuny-rd-petdumaji-yntrutjunnerum-nerarum-e-207-mard-107081316.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В составе Миссии наблюдателей от СНГ на выборах в Госдуму РФ работают 207 человек – Ильхом Нематов

Sputnik Արմենիա

В составе Миссии наблюдателей от СНГ на выборах в Госдуму РФ работают 207 человек – Ильхом Нематов

2026-09-20T13:44+0400

true

PT1M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107079740_263:0:1388:844_1920x0_80_0_0_2a19ad9362e0895f5c6d341beef816b1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, ռուսաստան, հայաստան, պետդումա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ, видео

ընտրություններ, ռուսաստան, հայաստան, պետդումա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ, видео

Բաժանորդագրվել

ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ առաքելությունը դիտարկումն իրականացնում է բացահայտության, չեզոքության և ՌԴ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում աշխատում է 207 մարդ։ Այս մասին Sputnik-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովը։

«Մեր առաքելությունն ամենախոշորն է օտարերկրյա դիտորդների շրջանում՝ 207 մարդ։ Նրանք ԱՊՀ երկրների, ԱՊՀ մարմինների, Միջխորհրդարանական ասամբլեայի, ՀԱՊԿ-ի և Միութենական պետության ներկայացուցիչներ են»,-նշել է Նեմատովը։

Նրա խոսքով՝ առաքելությունը դիտարկումն իրականացնում է բացահայտության, չեզոքության և պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությունը պահպանելով։

Նեմատովը գնահատել է նաև տեղամասերի աշխատանքը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքների վրա ազդող որևէ խախտում չի հայտնաբերվել։

Ընտրատեղամասերում ստեղծված են քվեարկության համար անհրաժեշտ պայմաններ, տեղադրված են քվեատուփեր և էլեկտրոնային քվեարկության տերմինալներ։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել եռօրյա քվեարկության համար։

Նեմատովը նաև հայտնել է, որ մի շարք օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Կոնգոյի և Քենիայի դիտորդները քվեարկության ընթացքը գնահատում են հանգիստ ու բաց։ Նրանք նույնպես նշում են, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, արդար, թափանցիկ, որևէ խնդիր չկա։

Նա հատուկ ընդգծել է անվտանգության հարցերի կարևորությունը ստեղծված իրավիճակում։

«Իհարկե, հիմնական հարցը՝ ելնելով ԱՊՀ-ում, մասնավորապես՝ Ռուսաստանի տարածքում տիրող իրավիճակից, անվտանգության հարցն է։ Կառավարական մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել իրենց իրավունքներն ու ազատ քվեարկել»,–ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։

Leave a comment