https://arm.sputniknews.ru/20260920/rus-hajtni-ergchuhi-zaran-qvearkel-e-hajastani-yntrateghamasum-107079179.html
Ռուս հայտնի երգչուհի Զառան քվեարկել է Հայաստանի ընտրատեղամասում
Ռուս հայտնի երգչուհի Զառան քվեարկել է Հայաստանի ընտրատեղամասում
Sputnik Արմենիա
Երգչուհուն ուղեկցել է նրա համերգային տնօրենը։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T12:30+0400
2026-09-20T12:30+0400
2026-09-20T12:30+0400
տեսանյութեր
ռուսաստան
ընտրություններ
պետդումա
երգչուհի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107074618_0:0:1500:844_1920x0_80_0_0_8ba8c5cdaeccdd5de9d45d985e223fbe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցիհայտնի երգչուհի Զառան, ով այս օրերին Հայաստանում է, նույնպես քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Երգչուհին իր քաղաքացիական պարտքը կատարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում։ Երգչուհուն ուղեկցել է նրա համերգային տնօրենը։ Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում ՌԴ ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններին:Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
2026
Լուրեր
am_HY
Певица Зара проголосовала в Посольстве РФ в Армении
Sputnik Արմենիա
Певица Зара проголосовала в Посольстве РФ в Армении
2026-09-20T12:30+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107074618_318:0:1443:844_1920x0_80_0_0_2fe519efe88b0094520e9816283c18a7.jpg.webp
տեսանյութեր, ռուսաստան, ընտրություններ, պետդումա, երգչուհի
տեսանյութեր, ռուսաստան, ընտրություններ, պետդումա, երգչուհի
Երգչուհուն ուղեկցել է նրա համերգային տնօրենը։
Երգչուհին իր քաղաքացիական պարտքը կատարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում։ Երգչուհուն ուղեկցել է նրա համերգային տնօրենը։
Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում ՌԴ ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններին:
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:
Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։