https://arm.sputniknews.ru/20260920/tyh-i-andamy-zvohvel-e-khersvoni-marzum-avtvobusi-vra-ats-i-hardzakman-hetevanqvov-pamfilvova-107078850.html
ՏԸՀ-ի անդամը զոհվել է Խերսոնի մարզում ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով․ Պամֆիլովա
ՏԸՀ-ի անդամը զոհվել է Խերսոնի մարզում ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով․ Պամֆիլովա
Sputnik Արմենիա
Ուկրաինական դրոնը հարձակվել է քաղաքացիական ավտոբուսի վրա Խերսոնի մարզում։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T12:26+0400
2026-09-20T12:26+0400
2026-09-20T12:26+0400
տեսանյութեր
խերսոն
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
ընտրություններ
պետդումա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107077592_0:0:2133:1200_1920x0_80_0_0_baa1478624be68224c641b9c544a577a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնի մարզում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օլգա Դեմյանենկոն զոհվել է քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է Պետդումայի պատգամավորների ընտրությունների և ՌԴ սուբյեկտներում համատեղ ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։ՌԴ ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ Դեմյանենկոն ՏԸՀ անդամ էր 2023 թվականից։Պամֆիլովան հավելել է, որ Դեմյանենկոն ակտիվ մասնակցություն է ունեցել ընթացիկ ընտրարշավին, նա ազնվորեն, պատասխանատվությամբ ու արիաբար կատարել է իր պարտքը։«Խնդրում եմ հարգել հիշատակը մեկ րոպե լռությամբ»,-ասել է ՌԴ ԿԸՀ նախագահը և ոտքի կանգնել։Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
խերսոն
2026
Լուրեր
am_HY
Член УИК Херсонской области погибла в результате атаки дрона на гражданский автобус в Херсонской области, сообщила Памфилова
Sputnik Արմենիա
Член УИК Херсонской области погибла в результате атаки дрона на гражданский автобус в Херсонской области, сообщила Памфилова
2026-09-20T12:26+0400
true
PT2M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107077592_267:0:1867:1200_1920x0_80_0_0_d7e75a6681f6557b06161c1db221a676.jpg.webp
տեսանյութեր, խերսոն, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ընտրություններ, պետդումա, ռուսաստան, видео
տեսանյութեր, խերսոն, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ընտրություններ, պետդումա, ռուսաստան, видео
Ուկրաինական դրոնը հարձակվել է քաղաքացիական ավտոբուսի վրա Խերսոնի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնի մարզում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օլգա Դեմյանենկոն զոհվել է քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է Պետդումայի պատգամավորների ընտրությունների և ՌԴ սուբյեկտներում համատեղ ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
«Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Խերսոնի մարզում քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Եվ զոհվածներից մեկը մեր գործընկերուհին էր՝ Խերսոնի մարզի Նիժնիե Սերոգոզիի շրջանի №220 ընտրատեղամասի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, 1966 թվականին ծնված Օլգա Պետրովնա Դեմյանենկոն»,-ասել է Պամֆիլովան։
ՌԴ ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ Դեմյանենկոն ՏԸՀ անդամ էր 2023 թվականից։
Պամֆիլովան հավելել է, որ Դեմյանենկոն ակտիվ մասնակցություն է ունեցել ընթացիկ ընտրարշավին, նա ազնվորեն, պատասխանատվությամբ ու արիաբար կատարել է իր պարտքը։
«Խնդրում եմ հարգել հիշատակը մեկ րոպե լռությամբ»,-ասել է ՌԴ ԿԸՀ նախագահը և ոտքի կանգնել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։