ՌԴ 600–ից ավելի քաղաքացիներ արդեն քվեարկել են ՀՀ ընտրատեղամասերում

Գյումրիի ընտրատեղամասի վերաբերյալ տվյալներ դեռ չկան։ Մինչդեռ Գյումրիում ևս երկու ընտրատեղամաս է բացվել` մեկը ՌԴ գլխավոր հյուպատոսությունում, 2–րդը՝ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար:

Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:

Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է ունենան վավեր փաստաթուղթ, որը հաստատում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ինքնությունը` ներքին կամ արտերկրի անձնագիր:

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 17–ից: Այսօր վերջին օրն է:

Leave a comment