https://arm.sputniknews.ru/20260920/rd-zu-n-gishery-harvatsel-ukrainaji-lvogistik-kentrvonnerin-ev-navahangistnerin-pn-107069098.html
ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին․ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T10:19+0400
2026-09-20T10:19+0400
2026-09-20T10:19+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:77:3071:1805_1920x0_80_0_0_56896157cf38280c834e2a3c514dee53.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ շահերի համար օգտագործվող նավերին»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։Հարվածի հետևանքով խոցվել են՝Կիևի մարզում«FIRE POINT» ընկերության պահեստը Բոյարկա բնակավայրում (Կիևից 11 կմ հարավ-արևմուտք), որտեղ պահվում էին հեռահար ԱԹՍ-ների բաղադրիչներ և մեկնարկային արագացուցիչներ,Օդեսայի մարզումՕդեսայի նավահանգստում «չորաբեռնատար» տիպի ծովային նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր հասցրել,«Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը (Օդեսայից 1,5 կմ հյուսիս), որն օգտագործվում էր Ուկրաինա հասցվող ռազմական բեռների պահպանման և բաշխման համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7901821d378c69e5ab787d13a483f3ee.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ շահերի համար օգտագործվող նավերին»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հարվածի հետևանքով խոցվել են՝
Օդեսայի մարզում
Օդեսայի նավահանգստում «չորաբեռնատար» տիպի ծովային նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր հասցրել,
«Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը (Օդեսայից 1,5 կմ հյուսիս), որն օգտագործվում էր Ուկրաինա հասցվող ռազմական բեռների պահպանման և բաշխման համար։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։