https://arm.sputniknews.ru/20260920/rd-petdumaji-yntrutjunner-hajastanum-erku-yntrateghamaserum-sksvel-e-qvearkutjuny-107068245.html
ՌԴ Պետդումայի ընտրություններ․ Հայաստանում երկու ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունը
ՌԴ Պետդումայի ընտրություններ․ Հայաստանում երկու ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունը
Sputnik Արմենիա
Երևանի ընտրատեղամասում առաջինը քվեարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T09:58+0400
2026-09-20T09:58+0400
2026-09-20T10:04+0400
պետդումա
ընտրություններ
երևան
գյումրի
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107063497_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3f0d36fcf5922bd07f6502df3354e878.jpg.webp
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է №8026 ընտրատեղամասը։ Ընտրողներն արդեն ժամանում են Երևանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Այս ընտրատեղամասում առաջինը քվեարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Հայաստանում քվեարկությունն անցկացնելու համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքերում։Քվեարկությունը կանցկացվի տեղական ժամանակով 08։00-ից 20։00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 07։00-ից 19։00-ն)։Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։Սեպտեմբերի 18–ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամ քվեարկություն։ Դրան մասնակցել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 39-րդ Լենինականի սահմանապահ ջոկատի ռուսաստանցի սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները։Հիշեցնենք, որ IX գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել է սեպտեմբերի 17-ին։ Այսօր քվեարկության վերջին օրն է։
երևան
գյումրի
2026
Լուրեր
am_HY
В Ереване началось голосование на выборах депутатов Госдумы
Sputnik Արմենիա
В Ереване началось голосование на выборах депутатов Госдумы
2026-09-20T09:58+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107063497_240:0:1680:1080_1920x0_80_0_0_480a8406274e0d4e859097829f0081b5.jpg.webp
պետդումա, ընտրություններ, երևան, գյումրի, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
պետդումա, ընտրություններ, երևան, գյումրի, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
Երևանի ընտրատեղամասում առաջինը քվեարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է №8026 ընտրատեղամասը։ Ընտրողներն արդեն ժամանում են Երևանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այս ընտրատեղամասում առաջինը քվեարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանում քվեարկությունն անցկացնելու համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքերում։
Քվեարկությունը կանցկացվի տեղական ժամանակով 08։00-ից 20։00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 07։00-ից 19։00-ն)։
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։
Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։
Սեպտեմբերի 18–ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամ քվեարկություն։ Դրան մասնակցել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 39-րդ Լենինականի սահմանապահ ջոկատի ռուսաստանցի սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները։
Հիշեցնենք, որ IX գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել է սեպտեմբերի 17-ին։ Այսօր քվեարկության վերջին օրն է։