Արայիկ Հարությունյանն ադրբեջանական բանտում օգտվել է նոտարի ծառայություններից. Ալիևա

https://arm.sputniknews.ru/20260919/arajik-harutjunjann-adrbejanakan-bantum-ogtvel-e-nvotari-tsarajutjunneric-alieva-107059124.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105159247_0:0:840:630_1920x0_80_0_0_2a6ca757303a91c2d1efdb0b1d647415.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարդու իրավունքների պաշտպան (միպ), արցախի նախագահ արայիկ հարությունյան, նոտարական գրասենյակ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բանտ, բաքու, արցախ

մարդու իրավունքների պաշտպան (միպ), արցախի նախագահ արայիկ հարությունյան, նոտարական գրասենյակ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բանտ, բաքու, արցախ

Բաժանորդագրվել

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան։

«Հայկական ծագումով անձանց, այդ թվում՝ Հարությունյանի հետ հանդիպումները (օմբուդսմանի – խմբ.) անցկացվել են նախաքննության փուլում, դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո։ Վերջին հանդիպման ժամանակ Հարությունյանն օգտվել է նոտարի ծառայություններից»,- հայտնել է Ալիևան։

Նրա խոսքով՝ օմբուդսմանի ազգային կանխարգելիչ խմբի անդամները հետևել են այդ ծառայության կատարմանը։ Թե կոնկրետ ինչ ծառայությունից է օգտվել Հարությունյանը, Ալիևայի աշխատակազմում չեն հստակեցրել։

Ադրբեջանի ՄԻՊ–ը հավելել է, որ դրան զուգահեռ՝ ապահովվել է լրացուցիչ բժշկական զննության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ լրացուցիչ հեռախոսազրույցների հետ կապված հարցերի լուծումը։

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերի՝ Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ, օմբուդսմանը պնդում է, որ կալանավորները կարող են նոտարի այց հայցել քրեակատարողական հիմնարկ հետևյալ իրավական գործողությունների համար՝ լիազորագրերի տրամադրում, դիմումների վրա ստորագրությունների վավերացում և կտակի ձևակերպում։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Leave a comment