Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի. Մաթևոսյան

https://arm.sputniknews.ru/20260919/mvoskvan-karvogh-e-arajarkel-102-rd-razmabazaji-harcy-dnel-hanraqvei-matevvosjan–107052842.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107057414_254:0:1694:1080_1920x0_80_0_0_bf8a6229beeeecb49338dfed7887b585.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, բենիամին մաթևոսյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, видео

տեսանյութեր, տեսանյութ, բենիամին մաթևոսյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, видео

Բաժանորդագրվել

Փորձագետը զգուշացրել է արտաքին ճնշումների տակ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հետևանքների մասին։

Եթե Հայաստանը Ադրբեջանի պահանջով գնում է սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի ճանապարհով, ապա չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ այլ ուժեր ևս հանրաքվեների անցկացում պահանջեն։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների ներկայության շուրջ քննարկումներին։

ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին

Քաղաքագետը նկատել է, որ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակներ ֆինանսավորվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի, ՌԴ դեսպանատան և սահմանապահ զորքերի գրասենյակի դիմաց ցույցեր իրականացնելու համար։

Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ներկայում Մոսկվան հստակ ազդակներ է հղում առ այն, որ եթե Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները չեն ցանկանում ռուսական ներկայություն, ապա Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ինչպես ռազմաբազան, այնպես էլ սահմանապահներին։

«Տասնամյակներ շարունակ ասում էին, թե Ռուսաստանը մեզ «սապոգի տակ» է պահում։ Հիմա Մոսկվան ասում է՝ որոշում կայացրեք` եթե ուզում եք, հանում ենք։ Ինչո՞ւ այդ որոշումը չեն կայացնում, ինչո՞ւ չկա որևէ հոդաբաշխ պատասխան», -նշել է քաղաքագետը։

Մաթևոսյանը չի բացառում, որ Ռուսաստանի իշխանություններն ապագայում կարող են առաջարկել 102-րդ ռազմաբազայի տեղակայման հարցը նույնպես դնել համաժողովրդական հանրաքվեի, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն է՝ առաջնորդվել հայ ժողովրդի կամքով։

Ես երբևէ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ Նիկոլ Փաշինյան

Միևնույն ժամանակ, փորձագետը զգուշացրել է արտաքին ճնշումների տակ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հետևանքների մասին։

«Եթե դու համաձայնվում ես Ադրբեջանի պահանջով սահմանադրական հանրաքվե անել, իմացի՛ր, որ քեզ հանրաքվե անցկացնել են փորձելու պարտադրել նաև այլ աշխարհաքաղաքական ուժեր», -հավելել է Մաթևոսյանը։

Մանրամասն` տեսանյութում:

Leave a comment