https://arm.sputniknews.ru/20260919/inch-anel-vor-turqiaji-het-haraberutjunnerum-hhn-chhajtnvi-kvotrats-tashtaki-arjev-107004934.html
Ինչ անել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ–ն չհայտնվի կոտրած տաշտակի առջև
Ինչ անել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ–ն չհայտնվի կոտրած տաշտակի առջև
Sputnik Արմենիա
Թուրքիան ճնշում է գործադրում հարևան պետությունների վրա, և Հայաստանը բացառություն չէ։ Երբ սահմանները բացվեն, ի՞նչ է լինելու ինքնիշխանության, առևտրի, արտաքին… 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T18:52+0400
2026-09-19T18:52+0400
2026-09-19T18:52+0400
վլադիմիր ավատկով
հայաստան
թուրքիա
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101174635_0:83:1600:983_1920x0_80_0_0_4a5d636199c1b44240849549f7bc9e3a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայությունն ու ակտիվությունը Հարավային Կովկասում չի բխում տարածաշրջանի որևէ պետության շահերից, նույնիսկ Ադրբեջանի, քանի որ դա նվազեցնում է նրա ինքնիշխանությունը։ Թուրքիան վնասում է տարածաշրջանը կայունացնելու Իրանի և Ռուսաստանի փորձերը։ Մինչդեռ եթե Հարավային Կովկասի տարածքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով, ռուսական ապրանքները գնան Իրան և հակառակը, դա շահավետ է բոլորի համար՝ թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության առումով։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի թուրքագետ, քաղաքագետ և միջազգայնագետ-արևելագետ Վլադիմիր Ավատկովը։Ավելացնելով պաշտպանական ծախսերն ու բունկերներ կառուցելով՝ Թուրքիան նախապատրաստվում է ոչ թե պատերազմի, այլ պատերազմներիՊետք է հաշվի առնել, որ այսօր թուրքական բանակն աշխարհում ամենախոշորներից մեկն է։ Ընդ որում, այն ամենաքիչն է տուժել ուկրաինական և իրանական ռազմական հակամարտություններից։ Թուրքիան անմտորեն Ուկրաինային չի փոխանցել իր ունեցած–չունեցածը, ինչպես անում էին եվրոպացիները, չի մասնակցել իրանական դեպքերին և չի վատնել իր ռազմամթերքի պաշարները, ինչպես ամերիկացիները։ Այնպես որ հիմա թուրքական բանակը ռազմամթերքի մեծ պաշար ունի։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հրաձգային զինատեսակներին, այլև «Բայրաքթարներին» ու այլ ԱԹՍ-ներին, զրահատեխնիկային, հրթիռներին։Բայց միևնույն է, Թուրքիայի նկրտումները լիովին չեն համապատասխանում այն ռեսուրսներին, որն ունեն երկիրն ու բանակը։ Չէ՞ որ բոլոր տեղերում ազդեցությունն ուժեղացնելու քաղաքականությունը, ռազմաբազաները Կատարում, ակտիվ ռազմական գործողությունները Լիբիայում, Սիրիայում՝ այս ամենը փող է պահանջում, իսկ Անկարան, ինչպես պնդում է թուրքագետը, փողի ծայրահեղ պակաս ունի։Հարց է` կդիմանա՞ արդյոք թուրքական բյուջեն այդքան մեծ ծախսերին։ Իսկ Անկարայի լավատեսական հայտարարություննե՞րը։ Հայտարարել կարելի է նույնիսկ 500%-ի մասին, միայն թե բյուջեն անսահմանափակ չէ։Թուրքական քաղաքականության արդյունքը դարձավ այն, որ Անկարան սպառնալիք է զգում բոլոր կողմերիցԱյս գործընթացը պայմանավորված է լիովին հասկանալի իրադարձություններով․ Թուրքիան սպառնալիք է զգում բառացիորեն բոլոր կողմերից։ Շատ լարված հարաբերություններ ունի հարևան Հունաստանի հետ, և հիմա, երբ Աթենքը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային փոխանցել «Patriot» հրթիռների իր պաշարը, թուրքերի համար հնարավորությունների պատուհան է բացվում։ Առնվազն հույների վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորություն է հայտնվում, եթե չասենք ավելին։ Եվրոպան նախապատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, և Թուրքիան հիմա լրջորեն խորհում է, թե բարիկադի որ կողմում հայտնվելն է ավելի շահավետ։ Դա նրանց ավանդական պահվածքն է։Մերձավորարևելյան հակամարտությունը նույնպես չի անհետացել։ Զգալիորեն վատթարացել են Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ, և Սիրիայի շուրջ հակամարտության ընդլայնման հեռանկարները օրեցօր աճում են։ Մանավանդ որ Սիրիայում հիմա բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի թանկացման պատճառով, ինչը Թուրքիայի համար ռիսկային իրավիճակ է ստեղծում։ Չէ՞ որ էներգակիրների գործոնը նրան սերտորեն կապում է Ռուսաստանին, բայց նա բավականին կոշտ քաղաքականություն է վարում հետխորհրդային տարածքի թյուրքական պետությունների և Ռուսաստանի թյուրքալեզու տարածաշրջանների նկատմամբ։Մենք տեսնում ենք ուժեղացված ճնշում թյուրքական պետությունների՝ լատինական այբուբենի անցնելու հարցում, որպեսզի ջնջվեն տարբերությունները և թուրքերենը դառնա միասնական լեզու, թեև իրականում դրանք արդեն վաղուց ինքնիշխան երկրների ուժեղ և ինքնաբավ լեզուներ են։Չի բացառվում, որ Թուրքիայի ճնշման տակ հարց բարձրացվի նաև Հայաստանի ինքնիշխանության մասինՌուսաստանցի քաղաքագետը նշում է` ինչ վերաբերում է կոնկրետ Հարավային Կովկասին և առաջին հերթին Հայաստանին, ապա սա առանձնահատուկ խոսակցություն է։ Թուրքիան չի ցանկանում ուժ ցուցադրել Հայաստանի հետ հարաբերություններում։ Բայց դա ինքնըստինքյան է ստացվում՝ հաշվի առնելով Անկարայի արտաքին քաղաքականության յուրահատկությունը։ Ներկայումս Թուրքիան տրամադրված է Հայաստանին առավելագույն բարյացակամություն ցույց տալու։ Ծաղիկներ, սեր, սահմանների բացում, պայմանավորվածություններ, առևտուր, ոչ մի թշնամանք։ Բայց քաղաքագետը նկատում է` պատմությունից գիտենք, թե ինչպես էին ավարտվում թուրքերի հայտարարությունները սիրո և առևտրի մասին։Չէ՞ որ լուրջ ռիսկեր կան, որ հարևան երկրները (և առաջին հերթին՝ Թուրքիան) իրացնելու են իրենց շահերը՝ ունենալով անհամեմատ ավելի մեծ ծավալի ռեսուրսներ և ներուժ, քան Հայաստանը։ Չի բացառվում, որ Թուրքիայի ճնշման տակ դրվի ՀՀ–ի պետականության հարցը։ Շուտով սահմանները կբացվեն, և ի՞նչ է լինելու ինքնիշխանության, առևտրի, արտաքին հանցավորության և մնացած ամեն ինչի հետ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ այսօր, որպեսզի վաղը կոտրած տաշտակի առջև չհայտնվենք, ընդ որում՝ դա վերաբերում է տարածաշրջանի բոլոր դերակատարներին։Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը դեռ կա․ պատգամավոր
թուրքիա
հարավային կովկաս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101174635_90:0:1511:1066_1920x0_80_0_0_7cbe16605b569831dc62f04c0e78772f.jpg.webp
վլադիմիր ավատկով, հայաստան, թուրքիա, հարավային կովկաս
վլադիմիր ավատկով, հայաստան, թուրքիա, հարավային կովկաս
Թուրքիան ճնշում է գործադրում հարևան պետությունների վրա, և Հայաստանը բացառություն չէ։ Երբ սահմանները բացվեն, ի՞նչ է լինելու ինքնիշխանության, առևտրի, արտաքին հանցավորության հետ։ Իրավիճակի վերաբերյալ իր տեսլականն է ներկայացրել ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։
Ավելացնելով պաշտպանական ծախսերն ու բունկերներ կառուցելով՝ Թուրքիան նախապատրաստվում է ոչ թե պատերազմի, այլ պատերազմների
Ավատկովի խոսքով՝ Թուրքիան 230%-ով ավելացնում է պաշտպանական անվտանգության ծախսերը, և դա շատ լուրջ ցուցանիշ է։ Ճիշտ է, պետք է հասկանալ, որ երկրում մոլեգնում է ինֆլյացիան, որն ուտելու է այդ ծախսերի առյուծի բաժինը, բայց ծախսերի ավելացումն ամեն դեպքում շատ մեծ է։ Բացի այդ, պետք է հաշվի առնել Անկարայի վերջին հայտարարությունը բոլոր խոշոր քաղաքներում ռմբապաստարաններ ու բունկերներ կառուցելու մասին։ Ըստ երևույթին, թուրքական ղեկավարությունը հասկանում է, թե ի վերջո ինչի կարող է հանգեցնել բազմաթիվ այլ պետությունների հետ իր որդեգրած ներկայիս հակամարտության քաղաքականությունը։
Պետք է հաշվի առնել, որ այսօր թուրքական բանակն աշխարհում ամենախոշորներից մեկն է։ Ընդ որում, այն ամենաքիչն է տուժել ուկրաինական և իրանական ռազմական հակամարտություններից։ Թուրքիան անմտորեն Ուկրաինային չի փոխանցել իր ունեցած–չունեցածը, ինչպես անում էին եվրոպացիները, չի մասնակցել իրանական դեպքերին և չի վատնել իր ռազմամթերքի պաշարները, ինչպես ամերիկացիները։ Այնպես որ հիմա թուրքական բանակը ռազմամթերքի մեծ պաշար ունի։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հրաձգային զինատեսակներին, այլև «Բայրաքթարներին» ու այլ ԱԹՍ-ներին, զրահատեխնիկային, հրթիռներին։
Բայց միևնույն է, Թուրքիայի նկրտումները լիովին չեն համապատասխանում այն ռեսուրսներին, որն ունեն երկիրն ու բանակը։ Չէ՞ որ բոլոր տեղերում ազդեցությունն ուժեղացնելու քաղաքականությունը, ռազմաբազաները Կատարում, ակտիվ ռազմական գործողությունները Լիբիայում, Սիրիայում՝ այս ամենը փող է պահանջում, իսկ Անկարան, ինչպես պնդում է թուրքագետը, փողի ծայրահեղ պակաս ունի։
Հարց է` կդիմանա՞ արդյոք թուրքական բյուջեն այդքան մեծ ծախսերին։ Իսկ Անկարայի լավատեսական հայտարարություննե՞րը։ Հայտարարել կարելի է նույնիսկ 500%-ի մասին, միայն թե բյուջեն անսահմանափակ չէ։
Թուրքական քաղաքականության արդյունքը դարձավ այն, որ Անկարան սպառնալիք է զգում բոլոր կողմերից
Այս գործընթացը պայմանավորված է լիովին հասկանալի իրադարձություններով․ Թուրքիան սպառնալիք է զգում բառացիորեն բոլոր կողմերից։ Շատ լարված հարաբերություններ ունի հարևան Հունաստանի հետ, և հիմա, երբ Աթենքը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային փոխանցել «Patriot» հրթիռների իր պաշարը, թուրքերի համար հնարավորությունների պատուհան է բացվում։ Առնվազն հույների վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորություն է հայտնվում, եթե չասենք ավելին։ Եվրոպան նախապատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, և Թուրքիան հիմա լրջորեն խորհում է, թե բարիկադի որ կողմում հայտնվելն է ավելի շահավետ։ Դա նրանց ավանդական պահվածքն է։
Մերձավորարևելյան հակամարտությունը նույնպես չի անհետացել։ Զգալիորեն վատթարացել են Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ, և Սիրիայի շուրջ հակամարտության ընդլայնման հեռանկարները օրեցօր աճում են։ Մանավանդ որ Սիրիայում հիմա բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի թանկացման պատճառով, ինչը Թուրքիայի համար ռիսկային իրավիճակ է ստեղծում։ Չէ՞ որ էներգակիրների գործոնը նրան սերտորեն կապում է Ռուսաստանին, բայց նա բավականին կոշտ քաղաքականություն է վարում հետխորհրդային տարածքի թյուրքական պետությունների և Ռուսաստանի թյուրքալեզու տարածաշրջանների նկատմամբ։
Մենք գիտենք, և դա որևէ մեկի համար նորություն չէ, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գաղափարախոսությունը տանում է միասնական թյուրքական տարածքի ստեղծմանը։ Ավատկովը նշում է՝ թուրքերը շարունակաբար փորձում են համոզել բոլորին, որ հենց իրենք են թյուրքերից գլխավորը։
Մենք տեսնում ենք ուժեղացված ճնշում թյուրքական պետությունների՝ լատինական այբուբենի անցնելու հարցում, որպեսզի ջնջվեն տարբերությունները և թուրքերենը դառնա միասնական լեզու, թեև իրականում դրանք արդեն վաղուց ինքնիշխան երկրների ուժեղ և ինքնաբավ լեզուներ են։
Չի բացառվում, որ Թուրքիայի ճնշման տակ հարց բարձրացվի նաև Հայաստանի ինքնիշխանության մասին
Ռուսաստանցի քաղաքագետը նշում է` ինչ վերաբերում է կոնկրետ Հարավային Կովկասին և առաջին հերթին Հայաստանին, ապա սա առանձնահատուկ խոսակցություն է։ Թուրքիան չի ցանկանում ուժ ցուցադրել Հայաստանի հետ հարաբերություններում։ Բայց դա ինքնըստինքյան է ստացվում՝ հաշվի առնելով Անկարայի արտաքին քաղաքականության յուրահատկությունը։ Ներկայումս Թուրքիան տրամադրված է Հայաստանին առավելագույն բարյացակամություն ցույց տալու։ Ծաղիկներ, սեր, սահմանների բացում, պայմանավորվածություններ, առևտուր, ոչ մի թշնամանք։ Բայց քաղաքագետը նկատում է` պատմությունից գիտենք, թե ինչպես էին ավարտվում թուրքերի հայտարարությունները սիրո և առևտրի մասին։
Ռուսաստանն ավանդաբար չի միջամտում իր հարևանների և դաշնակիցների ներքին գործերին, ուստի Երևանի և Անկարայի միջև կապերի հաստատման գործընթացին Մոսկվան նույնպես չի մասնակցում, սա սկզբունքային հարց է։ Իսկ Հայաստանում տեղակայված ռազմակայանը կարևոր էր խորհրդային տարիներին․ այն ԽՍՀՄ «աչքերն» էր՝ ուղղված դեպի Թուրքիա։ Այժմ Ռուսաստանը «յոլա կգնա» նաև առանց ռազմակայանի՝ տեխնոլոգիաները թույլ են տալիս հետևել տիեզերքից։ Բայց ռազմակայանը նաև ներկայության գործոն է։ Ռուսաստանը չի բարձրացնում այդ թեման, այլ Հայաստանը։ Եվ հարց է առաջանում․ ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը ներկայիս պայմաններում։
Չէ՞ որ լուրջ ռիսկեր կան, որ հարևան երկրները (և առաջին հերթին՝ Թուրքիան) իրացնելու են իրենց շահերը՝ ունենալով անհամեմատ ավելի մեծ ծավալի ռեսուրսներ և ներուժ, քան Հայաստանը։ Չի բացառվում, որ Թուրքիայի ճնշման տակ դրվի ՀՀ–ի պետականության հարցը։ Շուտով սահմանները կբացվեն, և ի՞նչ է լինելու ինքնիշխանության, առևտրի, արտաքին հանցավորության և մնացած ամեն ինչի հետ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ այսօր, որպեսզի վաղը կոտրած տաշտակի առջև չհայտնվենք, ընդ որում՝ դա վերաբերում է տարածաշրջանի բոլոր դերակատարներին։