https://arm.sputniknews.ru/20260919/karavarutjuny-lvobbistakan-gvortsakalutjun-e-vardzel-ekeghecin-varkabekelu-hamar-ashvotjan-107055394.html
Կառավարությունը լոբբիստական գործակալություն է վարձել եկեղեցին վարկաբեկելու համար. Աշոտյան
Կառավարությունը լոբբիստական գործակալություն է վարձել եկեղեցին վարկաբեկելու համար. Աշոտյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը արևմտյան լոբբիստական գործակալություն է վարձել՝ եվրոպական մամուլում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն… 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T18:06+0400
2026-09-19T18:06+0400
2026-09-19T18:06+0400
արմեն աշոտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85446294_0:0:1600:900_1920x0_80_0_0_0863cb266189695bc9459b3e999cb1fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը արևմտյան լոբբիստական գործակալություն է վարձել՝ եվրոպական մամուլում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։ ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հղում անելով իր աղբյուրներին։ «Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը»,– գրել է Աշոտյանը։Աշոտյանի խոսքով՝ նախատեսվող հակաքարոզչության հիմնական թեզերից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին «Կրեմլի ագենտ» ներկայացնելն է։ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ նման քարոզչության նպատակն է արևմտյան շրջանակներում արդարացնել եկեղեցու նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նվազեցնել դրանց իրավաչափության վերաբերյալ հնարավոր քննադատությունը։Աշոտյանի խոսքով՝ խոսքը միայն եվրոպական ավանդական լրատվամիջոցների մասին չէ։ Նրա տեղեկություններով` եկեղեցու դեմ գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև ուղեղային կենտրոններ և փորձագիտական-վերլուծական շրջանակներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85446294_339:0:1539:900_1920x0_80_0_0_419d887f15020c9f54c36e355d389036.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը արևմտյան լոբբիստական գործակալություն է վարձել՝ եվրոպական մամուլում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։
ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հղում անելով իր աղբյուրներին։
«Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը»,– գրել է Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ նախատեսվող հակաքարոզչության հիմնական թեզերից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին «Կրեմլի ագենտ» ներկայացնելն է։
«Ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում դա արևմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։ Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» և Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին»,– նշել նա։
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ նման քարոզչության նպատակն է արևմտյան շրջանակներում արդարացնել եկեղեցու նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նվազեցնել դրանց իրավաչափության վերաբերյալ հնարավոր քննադատությունը։
Աշոտյանի խոսքով՝ խոսքը միայն եվրոպական ավանդական լրատվամիջոցների մասին չէ։ Նրա տեղեկություններով` եկեղեցու դեմ գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև ուղեղային կենտրոններ և փորձագիտական-վերլուծական շրջանակներ։