Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է ամերիկացի Օսթին Դեսանտոյին՝ դառնալով RAF-ի նոր թեթևքաշային չեմպիոն։
Հաղթանակից հետո նա տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան»:
Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը։
Մայամիում տեղի ունեցած գոտեմարտն ավարտվել է 6:3 հաշվով՝ հօգուտ հայ մարզիկի: