Քյոխ․ Մի օր կստանանք բոլոր հարցերի պատասխանները (PAN.am)

Մի օր կստանանք բոլոր հարցերի պատասխանները, պատմությունը կտա գնահատականը, հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցին լրագրողների հետ զրույցում:

«Այսօր լրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ, որոնք այս պետության համար ոչինչ արած չունեն»,- նշել է Ջալավյանը, գրում է Auroranews.am-ը:

Նա նաև ընդգծել է, որ առայժմ մանրամասների մասին խոսելու ժամանակը չի եկել։

«Խոսելու համար դեռ ժամանակը չի, երբ ժամանակը գա կխոսենք»,-ասել է նա:

Երևանում «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաք ու երթ է տեղի ունեցել դեպի Եռաբլուր․ մասնակիցները կրել են Հայաստանի ու Արցախի դրոշներ և հիշատակի պաստառներ։ «Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով մասնակիցները հավաքվել են՝ ոգեկոչելու 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը։

Leave a comment