Վաղարշապատ համայնքում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել:
Այն Հայաստանում 76-րդն է, որտեղ «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիները կարող են ստանալ ավագանու որոշումներին, տեղական տուրքերին ու հարկային պարտավորություններին, ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը առնչվող իրենց դիմումների պատասխանը:
Այս գրասենյակի բացմանը աջակցել են Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունները: